National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.07.2018
Արա Բաբլոյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հուլիսի 3-ին  այցելել է  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատուն:  Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` ԱՄՆ անկախության 242-րդ տարեդարձի առթիվ:

Ռիչարդ Միլսի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-ամերիկյան  բարեկամությունն ու սերտ համագործակցությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նաեւ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին եւ ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեծապես նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով Արա Բաբլոյանին դեսպանություն այցի կապակցությամբ` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է. «Մեր երկու երկրների միջեւ ամուր հարաբերություններ են, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների վրա, եւ ես գիտեմ, որ կապերն հասնում են մինչեւ ԱՄՆ կոնգրեսականները, ովքեր սերտ կապեր ունեն Ձեր Ազգային ժողովի շատ պատգամավորների հետ: Պատիվ է այսօր Ձեզ այստեղ ընդունել ամերիկյան ժողովրդի անունից, իսկ երեկոյան մենք կնշենք մեր Անկախության տոնը Հայաստանի ժողովրդի հետ միասին»:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանն ընդգծել է երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կառուցողական փոփոխությունների կարեւորությունը, ինչպես նաեւ այդ համատեքստում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների` ազատ եւ արդար միջավայրում անցկացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանի հետ զրույցում Արա Բաբլոյանը նաեւ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի, կենդանի ուժի կուտակումների հետ կապված: ԱԺ նախագահը շեշտել է, որ իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական կողմի ցանկացած փորձ լրջագույն վտանգ է դառնալու տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am